Վիտամիններ և միներալներ
А ՎԻՏԱՄԻՆ
Ամեն ինչ սկսվեց մկներից, ավելի շուտ` նրանց կերակրումից: Անցյալ դարասկզբին գիտնականները նկատել էին, որ լաբորատոր պայմաններում կազեինով և ածխաջրով հագեցած հատուկ խառնուրդով կերակրվող երիտասարդ մկների ու առնետների աճը կանգնում է, արդյունքում ձեռք են բերում նաև աչքի հիվանդություններ:
Եվ հակառակը. ձողաձկան յուղով, ձվի դեղնուցով և սերուցքային կարագով հագեցած կերակուրը ակնհայտորեն բարելավում էր նրանց վիճակը: Սերուցքային կարագի և ձկան յուղի նման հատկությունն ապահովող «ակտիվ բաղադրությունը» սկզբնական շըրջանում անվանեցին «ճարպերում լուծվող A գործոն»: Հետագայում այն վերանվանվեց վիտամին A:
Բազմաֆունկցիոնալ և բազմանուն վիտամին
Վիտամին A-ն ինչ-որ բանով նման է հին աստվածներին. ունի մի քանի անվանում` ռետինոլ, աքսերոֆտոլ, վիտամին A, և բազմաթիվ ֆունկցիաներ: Վիտամին A-ի ազդեցության ոլորտը բավականին լայն է: Այն խթանում է օրգանիզմի կենսագործունեությունն ու աճը, մասնակցում ոսկրային համակարգի ձևավորմանն ու աճին, նաև անփոխարինելի նյութ է տեսողության համար:
Որտե՞ղ է «կուտակվում» վիտամին A-ն
Վիտամին A-ով հարուստ է կենդանական ծագում ունեցող սննդամթերքը, ընդ որում՝ մսամթերքում վիտամին A-ի պարունակությունը անհամեմատ քիչ է, իսկ լյարդում և երիկամներում նրա քանակությունը շատ ավելի բարձր է: Ամենամեծ քանակությամբ վիտամին A պարունակում են բևեռային արջի լյարդն ու երիկամը: Վիտամին A-ով հատկապես հագեցած են ծովային կաթնասուններից` կետերի, փոկերի, դելֆինների և որոշ ձկնատեսակների (ձողաձկան, մեծօվկիանոսյան ձկան, վահանաձկան) ճարպն ու լյարդը:
Օրգանիզմում վիտամին A-ի պակասը հնարավոր է լրացնել նաև բուսական սննդով, որում պարունակվող պրովիտամինը` կարոտինը, օրգանիզմում վերափոխվում է վիտամին A-ի: Մեծ քանակությամբ կարոտին են պարունակում ծիրանը, չիչխանը, կարմիր սնձենին և մասուրը: Ոչ պակաս հագեցած են գազարը, կարմիր պղպեղը, դդումը, լոլիկը, մաղադանոսը, հազարը, սպանախն ու թրթնջուկը:
Մինչև վերջերս համարում էին, որ բուսակերներին խորհուրդ տրվող գազարն ու բրոկկոլի կաղամբն ամբողջովին կարող են ապահովել վիտամին A-ի օրական պահանջը: Սակայն պարզվեց, որ միայն բանջարեղենը բավարար չէ: Նրանց, ովքեր իրենց սննդից իսպառ բացառել են մսամթերքը, խորհուրդ է տրվում սննդային օրակարգ մտցնել կաթը, ձվի դեղնուցը, սերուցքը, թթվասերը, սերուցքային կարագը և պանիրը, որոնք ևս հարուստ են կարոտինով: Ի դեպ, ամռանն ու աշնանը կաթն ու ձուն առավել հարուստ են վիտամին A-ով և կարոտինով: Նրանք, ովքեր հակված են վիտամին A-ի հանդեպ օրգանիզմի պահանջը բավարարել միայն կարոտին պարունակող սննդամթերքով, պետք է հիշեն, որ պրովիտամինի կենսաբանական ակտիվությունը վեց անգամ ավելի պակաս է, քան վիտամին A-ի կենսաբանական ակտիվությունը:
Աչքերի և մաշկի համար
Հիպովիտամինոզ A-ն օրգանիզմի ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է վիտամին A-ի պակասով: Այս հիպովիտամինոզի ժամանակ առաջին հերթին տուժում է տեսողությունը: Զարգանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քսերոֆթալմիան (աչքի եղջերաթաղանթի չորություն) և հեմերալոպիան (մութ միջավայրում աչքի հարմարողականության խանգարում` հավկուրություն): Երիտասարդ աճող օրգանիզմում հիպովիտամինոզի ժամանակ տեղի են ունենում հատկապես ոսկրային համակարգի աճի կանգ և էպիթելյար բջիջների այլասերում: Արդյունքում մաշկը նմանվում է գորտի մաշկի և կլինիկական բժշկության մեջ այն այդպես էլ անվանում են` «գորտի մաշկ»:
Ամեն ինչ չափի մեջ է լավ
Չափից ավելի A վիտամինի կուտակումն օրգանիզմում հանգեցնում է հիպերվիտամինոզի, որի դեպքում կարող են առաջանալ թունավորման երևույթներ՝ սուր գլխացավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն կամ փորկապություն: Քրոնիկ թունավորումը կարող է արտահայտվել մաշկի թեփոտմամբ, մազաթափությամբ, ոսկրային ցավերով կամ հոդացավով: Ռետինոլի չարաշահումը տարեց կանանց մոտ զգալիորեն բարձրացնում է ազդոսկրի վզիկի կոտրվածքի հավանականությունը:
Երեխաների մոտ հիպերվիտամինոզ A-ն արտահայտվում է մաշկի չորությամբ, անհարթությամբ ու քորով, բազուկի շրջանում կեղևանման կոշտացած այտուցներով, որոնք երբեմն կարող են տարածվել ձեռքերի և ոտքերի մաշկի վրա: Երբեմն հնարավոր է նաև լյարդի մեծացում:
Վիտամին A-ի չարաշահումը վտանգավոր է հղիության առաջին եռամսյակում, քանի որ այն կարող է բնածին արատների ձևավորման պատճառ լինել: Սակայն հղիության ընթացքում վիտամին A-ի անբավարար քանակը ևս կարող է վնասել պտղին:
Գիտնականները դեռևս չեն կարողացել պարզել, թե վիտամին A-ի ո՞ր քանակությունն է օրգանիզմի համար անվնաս: Պարզապես չպետք է մոռանալ, որ չափից ավելի հրապուրվելը նույնքան վտանգավոր է, որքան իսպառ հրաժարվելը: Ամեն ինչում լավ է ոսկե միջինը պահպանել:
21.02.2007 Կարդացեք նաև
Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...
25.09.2021
Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...
21.09.2021
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
16.07.2021
Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...
13.04.2021
Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...
11.01.2021
Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...
05.08.2020
Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...
23.07.2020
B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...
29.07.2019
Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...
16.02.2018
Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...
23.01.2018
Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...
23.01.2018
Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...
28.11.2017
Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...
15.06.2017
Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...
09.02.2017
Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...
08.12.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYirmu1w' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ